Մադամ Տյուսոյի նյույորքյան մոմե տիկնիկների թանգարանում տեղ գտավ նաև մեր օրերի մեծագույն ֆուտբոլիստ, «Բարսելոնի» ու Արգենտինայի հավաքականի ֆենոմենալ հարձակվող Լիոնել Մեսիի արձանիկը, որի վրա մասնագետներն աշխատել են չորս ամիս` բնօրինակ ունենալով մարզիկի լուսանկարներն ու նրա մասին պատմող տեսագրությունները: Ֆուտբոլային կախարդը ներկայացված է ազգային ընտրանու մարզաշապիկով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ